Քաղաքական

26.02.2013 10:48


Մեկ ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 7002 մարդ

Մեկ ամսում երկրից մեկնել և չի վերադարձել 7002 մարդ

2013 թվականի հունվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 7002 մարդ։ Այդ մասին «iLur.am»-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով ժամանածների ու մեկնածների բացասական սալդոն կազմում է 8 739 (55 572 և 64 311),  երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածների սալդոն՝  -21 (1 651  և 1 672), ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  74 128 և 72 370, սալդոն՝ 1758:

Այսպիսով՝ Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 131 351  և  138 353 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ  տարվա սկզբին 7002  մարդ մեկնել է երկրից և չի վերադարձել:

Այս խորագրի վերջին նյութերը