Լրահոս

26.02.2013 10:35


Սումգայիթի ջարդերը մինչ օրս չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի

Սումգայիթի ջարդերը մինչ օրս չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր դաժանությամբ ցնցեց համաշխարհային հանրությանը:

Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ, Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքների վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Սպանելուց հետո հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան բանակային ստորաբաժանումները քայլեր ձեռնարկեցին:

Այս ամենից 25 տարի է անցել, բայց ջարդերը չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատականի և այդպես էլ չեն բացահայտվել հանցագործությունների արմատները:

Այս խորագրի վերջին նյութերը