Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցից, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:
Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:
Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ՝ ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից Նախագահ եք:
Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում՝ չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:
Տարիներ առաջ ես արշավանք սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք երդվել եք պահպանել Հայաստանի սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց;
Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:
Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև, որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է սա իմանաք:
Հայաստանը անհապաղ կարիք ունի օրենքի իշխանության առավել, քան որևէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել օրենքից բարձր:
Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական օրինակով և նախագահական հրովարտակով: Միացե՛ք մեզ, Սերժ: Ոգևորե՛ք մեզ:
Սերժ Թանգյանի նամակը Սերժ Սարգսյանին
Հարգելի պարոն Նախագահ,

Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:
Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,
Խաղաղություն:
Սերժ Թանգյան