Լրահոս

26.02.2013 09:40


Դուք կարող եք ընդմիշտ բեկել Հայաստանի պատմության ընթացքը

Դուք կարող եք ընդմիշտ բեկել Հայաստանի պատմության ընթացքը

Անչափ սիրելի ու խզախ ուսանողներ,
Դուք հիմա պատմական շրջան եք ապրում ու հուսամ գիտակցված կլինի, որովհետև բացառիկ հնարավորություն ունեք դառնալու իրադարձության մաս ու այն կերտելու ձեր իղձերի համաձայն, անկախ նրանից, թե մենք ինչ սպասելիքներ ունենք ձեզնից, դա բացարձակ կարևէր չէ: Ես կասեի միանգամայն երկրորդական բան է: Որոշեք, դուք տեր եք դառնում ձեր կյանքին ու մեր պատմությանը կամ էլ ինչ-որ մադրիկ են տնօրինելու այն ըստ սեփական ցանկության ու հակումների: Դուք կարող եք ընդմիշտ բեկել Հայաստանի պատմության ընթացքը ու ապագայի սերունդների ժառանգել հպարտ, ազատ Հայաստան: Մի երկիր, որտեղ քաղաքացին կկարողանա արժանանալ սեփական առաքելությանը ու լոկալ, կենսաբանական, հնամաշ ու միայն պատմության մեջ ապրող վախվորած հավաքականությունից վերածվել աշխարհին բան առաջարկող, անվտնագության երաշխավորություն ստանձնող հավաքականություն: Ձեզ եմ ուզում ներկայացնել 60-ականների փառահեղ պայքարի սերնդի մասին տեսաֆիլմը ու այն բարկեցիկ, հարուստ ու աշխարհին բան պարտադրող պետություններ, որտեղ շատ-շատերը ցանկանում են հանգրվանել, ահա այսպիսի սերնդին են պարտական իրենց մրցունակությամբ ու առինքնելու անասելի պաշարով, ու հիմա, դուք էլ կարող եք մեր երկիրն ու ձեր կյանքը այդպիսինը դարձնել, բայց դրա համար պայքարել է պետք ու վախենալ մեկ անգամ միայն...

Նվարդ Մանասյան

Այս խորագրի վերջին նյութերը