Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:
«Հարգելի՛ պարոն Նախագահ,
Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել և ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների և հարակից ասոցացման օրակարգի համատեքստում: Ինչպես գիտեք, մենք հանձնառու ենք նաև ընդլայնելու շարժունակությունը և միջմարդկային շփումները Եվրոպական միության և Հայաստանի միջև` այս ուղղությամբ որպես առաջին կարևոր քայլ ունենալով անցյալ տարի բանակցված մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման համաձայնագրերը:
Ողջունում եմ Ձեր պաշտոնավարման առաջին ժամկետում ձեռնարկված բարեփոխումների գործընթացը և՛ հիմնարար արժեքների ամրապնդելուն ուղղված քայլերի, և՛ տնտեսական ու ոլորտային բարեփոխումների առումով: Եվրոպական Հանձնաժողովն ակնկալում է աջակցել Հայաստանին շարունակելու և ակտիվացնելու այս բարեփոխումները` ապահովելու ապագա ասոցացման համաձայնագրի սահուն իրականացումը և շոշափելի օգուտներ բերելու Հայաստանի քաղաքացիներին:
Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը և ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն և թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք մասնավորապես բարձրացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից:
Վստահեցնում եմ Ձեզ այս բոլոր նախաձեռնություններում իմ ունեցած անձնական մեծ շահագրգռվածության և մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում իմ հանձնառության մասին»,-ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորական ուղերձում: