Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ կդիմեն ՍԴ, իսկ Սերժ Սարգսյանին առաջարկում է ինքնաբացարկը
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել է, որ ԿԸՀ–ի կողմից արդյունքների հրապարակումից հետո պարոն Սարգսյանը պետք է ընտրի ինքնաբացարկի ճանապարհը, իսկԿԸՀ անդամները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության։
–Ես՝ որպես համազգային և համաժողովրդական այս շարժման մի մասնիկ, անելու եմ ամե՛ն ինչ, որ ժողովուրդը չհիասթափվի, որ զադնի չտանք։ Այսօրվանից հինգ օր ունենք՝ բողոքարկելու ակնհայտորեն հակաօրինական և հակահայկական այս ընտրությունների արդյունքները։ Շատերը կարծում են, որ չարժի։ Սա դեռ կքննարկենք։ Բայց ես չեմ բացառում, որ մինչև մարտի 2–ը մենք կդիմենք ՍԴ։ Միաժամանակ Ազատության հրապարակում կերտելու ենք անցումային արդարադատություն, ժողովդրական արդարադատություն, մինչև որ մենք ունենանք մեր երկրում օրինական, սահամանդրական կարգ։ Եվ հնարավոր բոլոր միջոցներով մենք մեր ժողովդրին պետք է ներկայացնենք ոչ միայն այլընտրանքային գործադիր իշխանություն, այլ նաև դատական իշխանություն, և հետո՝ նոր Սահմանդրություն։ Իսկ վաղը մեկնում ենք մարզեր՝ բարև ասելու և շնորհակալություն հայնելու մեր համաքաղաքացիներին՝ իրենց իրավատիրության համար,–ասել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ կդիմեն ՍԴ, իսկ Սերժ Սարգսյանին առաջարկում է ինքնաբացարկը
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել է, որ ԿԸՀ–ի կողմից արդյունքների հրապարակումից հետո պարոն Սարգսյանը պետք է ընտրի ինքնաբացարկի ճանապարհը, իսկ ԿԸՀ անդամները ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության։

7or.am