Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է ծխելու 21, չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման 18 դեպք: Անցկացվել է նաև 3 ավտոբուսային երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:
44 և100 համարի երթուղայինները կփոխարինվեն ավտոբուսներով