Լրահոս

25.02.2013 15:59


«Menu.am» –ը գործարկել է առցանց վճարումների համակարգը

«Menu.am» –ը գործարկել է առցանց վճարումների համակարգը

«Menu.am» առաքումների միացյալ համակարգը, որը ներառում է մոտ 60 առաջնակարգ ռեստորաններ եւ սրճարաններ, գործարկել է առցանց վճարումների համակարգը: Այսուհետ, ուտելիք պատվիրելիս, դրա դիմաց վճարումը կարելի է կատարել ոչ միայն կանխիկ, այլև` էլեկտրոնային տարբերակով: Համակարգը վճարումներ է ընդունում idram, WebMoney, YandexДеньги, PayPal, ինչպես նաև MasterCard եւ VISA վճարային համակարգերով: 


«Ի սկզբանե Мenu.am-ի մտահղացման մեջ ընդգրկված էր առցանց վճարումներ ընդունելու գաղափարը, սակայն Հայաստանում այն դեռեւս հեշտ չէ ներդնել: Ամեն դեպքում մենք ուրախ ենք, որ այժմ արդեն կարող ենք վճարումներ ընդունել բոլոր հիմնական վճարային համակարգերով, բացառությամբ` АrCa-ի, որի հետ ինտեգրացիան փոքր-ինչ ուշանում է՝ մեզնից անկախ տեխնիկական խնդիրներից ելնելով: Ամեն դեպքում, մենք հույս ունենք օր առաջ ներառել նաև ArCa ազգային վճարային համակարգը մեր փաթեթում»,- առցանց վճարումների գործարկման կապակցությամբ ասել է Menu.am-ի տնօրեն Սեւադա Բաղդյանը: Նա ավելացրել է նաեւ, որ այսուհետեւ հաճախորդները, տեղացի, թե սփյուռքից, հնարավորություն կունենան պատվիրել եւ նվիրել ուտելիք իրենց ընկերներին եւ բարեկամներին:

Այս խորագրի վերջին նյութերը