Լրահոս

25.02.2013 22:27


Երկօրյա գիտաժողով՝ նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին

Երկօրյա  գիտաժողով՝ նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանի գրողների միությունը կկազմակերպեն երկօրյա գիտաժողով՝ նվիրված արդի հայ արձակի հիմնախնդիրներին:

 Ինչպես տեղեկացնում են  Համազգայինի գրասենյակից, գիտաժողովը  համակողմանիորեն, գրականագիտական արդիական չափանիշներով կարժևորի ժամանակակից հայ արձակը,  կանդրադառնա նրա հիմնախնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:

 Գիտաժողովին հրավիրվում են գիտնականներ, բանասերներ Հայաստանից, Արցախից և  Սփյուռքից:

 Ապրիլի 5-ին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա  գիտաժողովի բացումը և զեկույցների ներկայացումը, իսկ ապրիլի 6-ին աշխատանքները կշարունակվեն  Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը, ուր նախատեսվում են կլոր սեղան-քննարկումներ և բանավեճեր: 

 Զեկուցումների  հայտերը  և  թեզիսներն  ընդունվում  են  մինչև  2013թ մարտի 25-ը:

Այս խորագրի վերջին նյութերը