Լրահոս

25.02.2013 15:23


ՀՀ դատախազություն. «Էրեբունի» բժշկական կենտրոնում ընտրողների հետ հանդիպումը խոչընդոտելու ահազանգը չի հիմնավորվել

ՀՀ դատախազություն. «Էրեբունի» բժշկական կենտրոնում ընտրողների հետ հանդիպումը խոչընդոտելու ահազանգը չի հիմնավորվել

2013թ. հունվարի 24-ի «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2013թ. հունվար ամսին` չպարզված օրը` ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, զրուցել առաջին հարկում գտնվող ընդունարանի բուժքույր Մ.Գրիգորյանի հետ և հայտնել, որ ցանկանում է հանդիպել բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանի հետ: Ընդունարանի բաժնի վարիչ Հ.Սաիյանի ուղեկցությամբ Ր.Հովհաննիսյանը բարձրացել է 2-րդ հարկ, հանդիպել Ա.Ռոստոմյանին, այնուհետև` հեռացել բժշկական կենտրոնից:

Զննության է ենթարկվել «www.iditord.org» կայքում տեղադրված «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թուլ չեն տվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ» վերնագրով տեսաձայնագրությունը Զննությամբ պարզվել է, որ այն կայքում տեղադրվել է 24.01.2013թ.-ին` ժամը 00:52-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ր.Հովհաննիսյան, առանց որևէ խոչընդոտի, հանդիպել, զրուցել բժշկական կենտրոնի աշխատակցի և այլ քաղաքացիների հետ:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի խոչընդոտել կամ արգելել հանդիպել ընտրողների հետ: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելª հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է «www.iditord.org» կայքին և բացատրվել բողոքարկելու կարգը` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը