Լրահոս

25.02.2013 15:06


Մահացու դանակահարություն Գառնիում

Մահացու դանակահարություն Գառնիում

Փետրվարի 24-ին՝ ժամը 02։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985թ. ծնված Արտուշ  Գևորգյանը, որը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է:  

Ոստիկանության  ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Ջրվեժ գյուղից բերման է  ենթարկվել  1992թ. ծնված Արման Շ.-ն, որը խոստովանել է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 23։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արտուշ  Գևորգյանին դանակով հարվածել է ինքը:
Արման Շ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Այս խորագրի վերջին նյութերը