-Տարեվերջին մեր տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի փոքր կլինի, քան 10%-ը։ Ի դեպ, այս կարծիքին է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը։ Այս ցուցանիշը ԱՊՀ երկրների համար միջին կլինի։ Միաժամանակ, ավանդաբար Հայաստանում գնաճը շատ ավելի ցածր է եղել, քան ԱՊՀ երկրներում։ Եթե անցյալ տարի մենք ապահովել ենք գնաճի ընդամենը 5,2%, ապա ԱՊՀ երկրներում 10%-ից ավելի է եղել։ Կարծում եմ, որ այս տարի ևս մեզ կհաջողվի գնաճն ապահովել բյուջեով ծրագրվածի շրջանակներում, այսինքն՝ մինչև 4,5%,- ՄԱԱ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳագիկՄինասյանը՝ խոսելով Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն ՀՀՀՆԱ-ի՝ընթացիկտարվա 5 ամսվաընթացքում 15,7 %-ով նվազման մասին։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ մայիսի 22-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գ. Միանսյանը հայտարարել էր, որ 4-րդեռամսյակիցհետոՀայաստանումտեղիկունենատնտեսությանառողջացում և տարեվերջին արդեն մեր երկիրը դուրսկգաճգնաժամիփուլից, ուկսկսվիտնտեսականզարգացմանփուլը։
Գագիկ Մինասյանի տնտեսական կանխատեսումները
-Տարեվերջին մեր տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի փոքր կլինի, քան 10%-ը։ Ի դեպ, այս կարծիքին է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարը։ Այս ցուցանիշը ԱՊՀ երկրների համար միջին կլինի։ Միաժամանակ, ավանդաբար Հայաստանում գնաճը շատ ավելի ցածր է եղել, քան ԱՊՀ երկրներում։ Եթե անցյալ տարի մենք ապահովել ենք գնաճի ընդամենը 5,2%, ապա ԱՊՀ երկրներում 10%-ից ավելի է եղել։ Կարծում եմ, որ այս տարի ևս մեզ կհաջողվի գնաճն ապահովել բյուջեով ծրագրվածի շրջանակներում, այսինքն՝ մինչև 4,5%,- ՄԱԱ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն ՀՀ ՀՆԱ-ի՝ ընթացիկ տարվա 5 ամսվա ընթացքում 15,7 %-ով նվազման մասին։
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ մայիսի 22-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գ. Միանսյանը հայտարարել էր, որ 4-րդ եռամսյակից հետո Հայաստանում տեղի կունենա տնտեսության առողջացում և տարեվերջին արդեն մեր երկիրը դուրս կգա ճգնաժամի փուլից, ու կսկսվի տնտեսական զարգացման փուլը։
7or.am