Լրահոս

25.02.2013 14:32


Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է դասադուլ անող ուսանողներին

Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է դասադուլ անող ուսանողներին

ԵՊՀ դասադուլ անող ուսանողները շարժվել են Մ. հերացու անվան Բժշկական համալսարան: Սակայն համալսարանի դռները փակ էին և ուսանողները չեն կարողացել դուրս գալ: Ուսխորհրդի նախագահը դասադուլ անողներին ասել է, որ իրենք խանգարում են իրենց դասընթացներին և կոչ արել չքաղաքականացնել բուհը, ինչին ի պատասխան դասադուլ անող ուսանողները նշել են, որ սա քաղաքացիական պահանջ է և նրանք իրավունք չունեն դռները փակելով արգելել ուսանողներին միանալ իրենց:

Այնուհետև ԵՊՀ ուսանողները շարժվեցին դեպի Ագրարային համալսարան, որտեղ նրանց միացավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Սա այլևս Սերժի ու Րաֆֆու պայքարը չէ, սա հայ ժողովրդի, հայ երիտասարդների պայքարն է»,-հայտարարեց Ր. Հովհաննիսյանն ու հեռացավ:

 

Այս խորագրի վերջին նյութերը