Հունիսի 25-ին կայացավ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերին (Michael Spindelegger) հանդիպումը:
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նախարար Շպինդելեգերի այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման, այլ ձեւաչափերով համագործակցության սերտացման համար: Նա նշեց նաեւ, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ հարաբերությունները եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնակրել քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նապատակով:
«Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ բազմաբովոնդական փոխհարաբերությունների զարգացմանը, եւ Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցելությունը դրա համար լավ նախադրյալներ է ստեղծում», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Նախարար Շպինդելեգերը նշեց, որ ուրախությամբ է այցելում Հայաստան, հատկապես կարեւորելով այն հանգամանքը, որ երկկողմ ձեւաչափով սա Ավստրիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման ուղիներին ու այդ նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին, որ մի շարք ձեւաչափերով Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ ընթանում է արդյունավետ համագործակցություն:
Առեւտրատնտեսական հարաբերությունների քննարկման ենթատեսքտում երկուստեք բարձր գնահատվեց Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի անցկացումը, որը նոր կապեր հաստատելու եւ առկա համագործակցությունը ամրապնդելու եւ ընդլայնելու լայն հնարավորություններ է ընձեռում:
Խոսելով մշակութային ոլորտում համագործակցության մասին' կողմերը նշեցին, որ այս տարի Հայաստանի մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարությունների եւ Ավստրիայի մշակույթի նախարարության միջեւ ստորագրված հուշագիրը լավ նախադրյալներ է ստեղծում այդ ոլորտում խորացված համագործակցության համար:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ եւ տարածաշրջանային խնդիրները: Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, անդրադարձավ բանակցային գործընթացի վրա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական վերջին սադրանքի հնարավոր հետեւանքներին: Երկուստեք նշվեց, որ հիմնախնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:
Արամ Զավենի Սարգսյանի ասուլիսը չի կայացել