Այս պահին ԿԸՀ–ն քննարկում է ընտրությունների վերջնական արդյունքները հաստատելու հարցը
Այս պահին ընթանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները հաստատելու հարցը։ Նիստին «Ժառանգություն»–ից ընտրախախտումների վերաբերյալ փաստարկները ներկայացնում է Արմեն Մարտիրոսյանը։ ԿԸՀ նիստին զուգահեռ, դրսում էլ բողոքի գործողություն է տեղի ունենում, որի մասնակիցները ԿԸՀ–ից պահանջում են չվավերացնել կեղծված ընտրությունների արդյունքները։ Նրանք բացականչում են՝ «Կանխե՛ք հանցագործությունը», «Մուկուչյա՛ն, չե՛ս մարսելու» և այլ արտահայտություններ: