Ինգա Զառաֆյան. «Ոչ մի փորձաքննություն չի կատարվել ուրանի ծրագրի ռիսկի գնահատման գործընթացում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն ու «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն անդրադարձել են Սյունիքի մարզում ուրանի շահագործման ծրագրի դեմ իրականացվող պայքարի ընթացքին և արդյունքներին։ «Մենք երկու հայտարարություն ենք լսել և՛ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, և՛ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից, որ այդ ծրագիրն ընդհանրապես ռիսկ չի պարունակում, և երկու հայտարարությունն էլ բոլորովին անհիմն են։ Որովհետև ոչ մի փորձաքննություն, ոչ մի մարդ, ոչ մի հիմնարկ և կազմակերպություն չի ընդգրկվել այդ ռիսկի գնահատման գործընթացում»,- ասել է Ինգա Զառաֆյանը։ Նա նաև հավելել է, որ մեր կառավարությունը Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության 50%-անոց սեփականատեր է, և այդ ծրագրի հետ կապված սեփական շահերն ունի։