Լրահոս

25.02.2013 12:16


Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա

Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա

Այսօր ցերեկը տեղումների հավանականությունը կպահպանվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Այլ շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ տեղ-տեղ հնարավոր է քամի՝ 10-15 մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և դժվարանցանելիություն:

Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:

Գիշերը սպասվում է 0+2, ցերեկը +7+9, երեկոյան +3+5 աստիճան տաքություն:

Այս խորագրի վերջին նյութերը