«Մուկուչյանը օրինապաշտ հանրության կողմից ազատված է աշխատանքից». բողոքի ակցիա ԿԸՀ–ի դիմաց
Այսօր՝ ժամը 12-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի գործողություն են կամզակերպել։ Այսօր՝ ժամը 13։00–ին, ԿԸՀ–ն պետք է հրապարակի 2013թ. փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ակտիվիստները վստահ են, որ ԿԸՀ–ն պաշտոնապես վավերացնելու է կեղծվա՛ծ ընտրության արդյունքները:
«Տիգրան Մուկուչյանը եթե ստորագրեց, հանրությունը ճանաչում է նրան հանցագործ: Չենք ճանաչում կեղծ ընտրությունների արդյունքները և դրա արդյունքում ընտրված կեղծ նախագահին»,–մասնավորապես ասել է ակտիվիստ Կարեն Հարությունյանը:
Ակտիվիստները պնդրում են, որ Մուկուչյանը և մյուս կեղծարարները ազատված են աշխատանքից օրինապաշտ հանրության կողմից և պատժվելու են պետական հանցագործության համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 19–ին էլ ակտիվիստները սգո ծաղկեպսակ էին դրել ԿԸՀ–ի դիմաց՝ ի նշան չծնված ժողովրդավարության վախճանի։

7or.am