Աշխարհ

25.02.2013 11:55


Ներքաղաքական նոր ճգնաժամ է հասունանում Վրաստանում

Ներքաղաքական նոր ճգնաժամ է հասունանում Վրաստանում

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունը Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ այլ անձանց առանձնակի խոշոր չափերի գույքի յուրացման ու խոշոր չափերի գումարների լվացման համար։ Ուգուլավան համարվում է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մտերիմը։

Թբիլիսիի քաղաքապետը մասնավորապես մեղադրվում է հանկարծամահ եղած գործարար Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող «Իմեդի» հեռուստաընկերության գույքը բռնագրավելու ու յուրացնելու, ինչպես նաև պետության միջոցները իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործունեության կազմակերպման համար օգտագործելու, գոյություն չունեցող աշխատատեղեր բացելու և նրանց աշխատավարձ տալու համար:

Ուգուլավային 16-23 տարվա ազատազրկում է սպառնում։ Հետաքննության ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն նրա լիազորությունները, մոտ 600 հազ. դոլար գրավ կվճարի և ստորագրություն կտա երկրից չհեռանալու մասին։

Անձամբ Ուգուլավան այս մեղադրանքներն անհեթեթ է համարում:

Այս պատմությունը սպառնում է նաև ձնագնդի ներգործություն ունենալ և վերածվել ներիշխանական ճգնաժամի։ Սահակաշվիլիի ղեկավարած խմբակցությունը, որը այժմ խորհրդարանում փոքրամասնություն է, հայտարարել է օրենդրական գործունեությունը դադարեցնելու ու Քութայիսից Թբիլիսի վերադառնալու մասին։ Խմբակցության անդամները Ուգուլավայի դեմ կայացված որոշումը որակում են վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից «Միացյալ ազգային շարժումը» ոչնչացնելու ու Թբիլիսին իրենց ենթակայության տակ վերցնելու փորձ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը