Լրահոս

25.02.2013 11:07


Դեպարդիեն և Կադիրովը միասին լեզգինկա են պարել (տեսանյութ)

Դեպարդիեն և Կադիրովը միասին լեզգինկա են պարել (տեսանյութ)

Ֆրանսիացի հայտնի դերասան, ռուսական քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն այցելել է Չեչնիա, և նրան դիմավորել է անձամբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Դեպարդիեն արդեն երկրորդ անգամ է Չեչնիայում։ Այս անգամ Կադիրովը նրան հրավիրել է, որպեսզի շնորհավորի ռուսական անձնագիր ստանալու կապակցությամբ: Չեչնիայում՝ չեչեն դերասանների մասնակցությամբ, նկարահանվելու է նաև ամերիկյան-անգլիական-ֆրանսիական-ռուսական համատեղ «Հոր սիրտը» ֆիլմը։

Դեպարդիեին Կադիրովի նստավայրում դիմավորել են ազգային լեզգինկայով, որի ժամանակ էլ դերասանի տրամադրությունն այնքան է բարձրացել, որ նա էլ է սկսել լեզգինկա պարել։ Նրան է միացել նաև Կադիրովը։


Այս խորագրի վերջին նյութերը