Լրահոս

25.02.2013 10:59


Policy Forum Armenia կազմակերպությունը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախնական վերլուծությունը

Policy Forum Armenia կազմակերպությունը հրապարակել է նախագահական ընտրությունների վերաբերյալ իր նախնական վերլուծությունը

Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունն այս պահի դրությամբ ավարտին է հասցրել 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ իր նախնական վերլուծությունը, որը հիմնված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տվյալների վրա: Համատեղելով ականատեսների վկայությունները եւ տեղական ԶԼՄ-երի մեծածավալ հաղորդագրությունները՝ մեր վերլուծությունը, որը կներկայացվի ստորեւ, հաստատում է հետեւյալը.

  • Նշանակալի եւ պարբերական ջանքերի կիրառում՝ միտված ընտրողների մասնակցության թվի արհեստական ուռճացմանը : Ակնկալվող մոդելից (օրինակ՝ նորմալ կամ Գաուսի բաշխում) շեղումները գերազանցում են 2008թ. նախագահական ընտրություններին առնչվող մեր վերլուծության մեջ տեղ գտած շեղումները (տես՝ PFA-ի «2008թ. ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրված խնդիրներ եւ վերլուծություն» զեկույցի Գծապատկեր 1–ը):
  • Մասնակցության թվի ուռճացմանն ուղղված խախտումները կատարվել են հօգուտ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ ընդդեմ նրա հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի : Ակնկալվող մոդելից շեղումները հսկայածավալ են եւ գերազանցում են 2008թ. նախագահական ընտրությունների լայնույթը (տես՝ PFA-ի «2008թ. ՀՀ նախագահական ընտրություններ. ընտրված խնդիրներ եւ վերլուծություն»  զեկույցի Գծապատկեր 2 –ը):
  • Ի հավելումն քվեարկողների թվի ուռճացման՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլ ընդդիմադիր թեկնածուների օգտին տրված քվեները խարդախությամբ գրանցվել են Սերժ Սարգսյանի օգտին. արհեստական կերպով քվեարկողների բարձր մասնակցություն արձանագրած ընտրատեղամասերում յուրաքանչյուր 100  քվեաթերթիկի բաժին է ընկնում Սերժ Սարգսյանի օգտին գրանցված 105 ձայն:
  • Ի թիվս այլ միջոցների՝ քվեարկողների թիվն ուռճացվել է քվեատուփերի լցոնման շնորհիվ: Անվավեր քվեաթերթիկների թիվը նվազում է քվեարկողների թվի աճին զուգահեռ, ինչը քվեատուփերի լցոնման պարզորոշ նշան է: Այս արդյունքը հակադրվում է 2012թ. կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ստացված տվյալներին, երբ քվեատուփի լցոնումը էական գործոն չի հանդիսացել (Տես՝տես՝ PFA-ի «2012թ.  ՀՀ խորհրդարանական ընտրություններ»  զեկույցը):
  • Նշաններ կան առ այն, որ անվավեր քվեաթերթիկները հաշվվել են ի օգուտ գործող նախագահի  Սերժ Սարգսյանի օգտին գրանցված անվավեր քվեաթերթիկների թիվն առավել մեծ է այն ընտրատեղամասերում, որտեղ «անվավեր»  ճանաչված քվեաթերթիկների հարաբերակցությունն առավել փոքր է:
  • Գյուղաբնակ վայրերում ձայների հաշվարկի խախտումների վերաբերյալ անվիճելի ապացույցներ գոյություն ունեն:Նիշերիթեստերը  բացահայտում են ընտրողների հաշվվման գործընթացի մեջ մարդկային միջամտության նշանները (օրինակ՝մեկ թեկնածուի օգտին գրանցված քվեաթերթիկների վերագրումը մեկ այլ թեկնածուիօգտին եւ այլն)՝ հիմնվելով այն չափումների վրա, որոնք ցույց են տալիս զգալի շեղումներ Երեւանից եւ Գյումրիից դուրս գտնվող ընտրատեղամասերում երկու հիմնական մրցակիցների օգտին տրված ձայների միաչափ բաշխումից:

Արդյունքում, մենք եզրահանգում ենք առ այն, որ այն ընտրատեղամասերում, որտեղ տեղի չեն ունեցել ընտրախախտումներ, ընդդիմության հիմնական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ձայների առնվազն  4 տոկոս առավելությամբ: Սա, սակայն, նախագահության առավել հավանական երկու թեկնածուների միջեւ տարբերության նվազագույն շեմն է՝ արդեն վաղորոք նշված խախտումների հաշվին՝ հօգուտ Սերժ Սարգսյանի:

Այս վերլուծությունն իրադարձությունների պաշտոնական տարբերակին, ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ դիտորդական առաքելության զեկույցին եւ 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների չափի  վերաբերյալ արեւմտյան ԶԼՄ-երի հաղորդագրություններին ուղղված հնարավոր ամենախիստ  մարտահրավերն է:

Մեր արդյունքները խստիվ ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի ընտրությունների վերջնական արդյունքները պայմանավորված են խոշորածավալ խախտումներով եւ միջամտությամբ ու չեն արտահայտում ՀՀ քաղաքացիների ազատ կամքը:

Նրանք նաեւ հարցականի տակ են դնում Հայաստանի ընտրությունների համատեքստում միջազգային դիտորդների դերը՝ ի մասնավորի՝ նրանց անկողմնակալությոնը եւ ավելի խրթին դարձող ընտրակեղծիքները հայտնաբերելու ունակությունը:

Մենք մեծապես խրախուսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա աջակիցներին համոզիչ կերպով իրականացնելու համակարգաընդգրկուն ձայների վերահաշվարկ (ինչն անկասկած կնվազեցնի գործող նախագահի ձայները եւ կհանգեցնի երկրորդ փուլի անցկացմանը) կամ չեղյալ հայտարարելու ընտրությունների արդյունքները՝ որպես երկրի եւ իր ժողովրդի առաջընթացի միակ գրավական:

Աղբյուր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ Policy Forum Armenia կազմակերպության հաշվարկներ

 

Այս խորագրի վերջին նյութերը