Լրահոս

25.02.2013 10:15


ԿԸՀ. ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել

ԿԸՀ. ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել

Երեկ գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը` 14.01.2013թ.-18.02.2013թ. ժամանակահատվածի համար: 
ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ բանկերի կողմից տրամադրված Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև ծախսերը հիմնավորող կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:

Այս խորագրի վերջին նյութերը