Լրահոս

23.11.2010 12:31


Հայտնի է դարձել ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքը

Հայտնի է դարձել ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքը

Ըստ «CQ Press» կազմակերպության հետազոտության՝ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքը հայտարարվել է ամենավտանգավորը։ Այս մասին հաղորդում է «CBS News»-ը։

Նշվում է, որ 2009թ. Սենթ Լուիսում 100 000 բնակչին բաժին է հասել ավելի քան 2000 ծանր հանցագործություն, երբ երկրի միջինով նույնքան բնակչի հաշվով հանցագործությունների թիվը 429,4 է։

Նախանցած տարի ամենավտանգավորը համարվել էր Նյու Ջերսի նահանգի Քեմդեն քաղաքը։ Այս տարի այն երկրորդ հորիզոնականում է։ Հնգյակի մեջ են մտնում նաև Միչիգան նահանգի Դեթրոյտ և Ֆլինթ քաղաքները և Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքը։

Երկրորդ անգամ անընդմեջ Ամերիկայում ամենաանվտանգն է համարվել  Նյու Յորք նահանգի Քոլոնի քաղաքը։

Այս խորագրի վերջին նյութերը