«Հայոց Համազգային Շարժում» կուսակցության 18-րդ (արտահերթ) համագումար
Որոշում
Հայոց Համազգային Շարժումը որպես 1988-1990 թվականների համաժողովրդական շարժման ղեկավար, համաժողովրդական աջակցությամբ և հանրաքվեով Հայաստանի Հանրապետությունը հիմնադրած եւ կայացրած, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահոված քաղաքական ուժ՝
-Անհանդուրժելի համարելով 1998 թվականից ի վեր Հայաստանում սկիզբ առած հակասահմանադրական ընթացքն ու մշտապես պայքարելով դրա դեմ,
-Անկախ պետականությանը, ուստիեւ հայ ժողովրդի ազգային գոյությանն սպառնացող ահագնացած այդ վտանգը կանխելու նպատակով միանալով ավազակապետության դեմ 2007 թվականից ծավալված համաժողովրդական նոր շարժմանը եւ դառնալով դրա, ապա նաեւ այդ հիմքի վրա ստեղծված կառույցի՝ «Հայ Ազգային Կոնգրես»-ի առանցքային ուժերից մեկը,
-Արձանագրելով, որ համաժողովրդական շարժումը օրինաչափորեն հասել է մի հանգրվանի, երբ առաջացած մարտահրավերներին դիմակայելու, սահմանադրական կարգի վերականգման առաջնահերթ խնդրի լուծման համար անհրաժեշտ է համաժողովրդական շարժման քաղաքական պոտենցիալն օժտել առավել կուռ, անխոցելի եւ արդյունավետ կազմակերպական կառույցով,
-Գիտակցելով իր պատասխանատվությունը ավազակապետության դեմ համաժողովրդական պայքարը հաղթական ավարտին հասցնելու գործում,
-Նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազար շարքերում ոգեւորությամբ ընդունված՝ «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման արդեն իսկ հայտարարված նախաձեռնությունը,
-Առաջնորդվելով իռացիոնալ մտածողության եւ պատմական հիշողության նկատմամբ իրատեսության եւ քաղաքական հաշվարկի գերակայության, և կուսակցական շահը ազգայինին ստորադասելու`իր որդեգրած առանցքային սկզբունքներով,
-Շարունակելով մնալ Հայոց Համազգային Շարժման ողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն եւ ժառանգորդը,
-Նկատի ունենալով Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի` ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունները (կցվում է),
«Հայոց Համազգային Շարժում» կուսակցության 18-րդ արտահերթ համագումարը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Միանալ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը։
2. «Հայոց Համազգային Շարժում» կուսակցությունը վերանվանել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն, այդ նպատակով կատարելով կանոնադրական հետևյալ փոփոխությունները.
ա) Կանոնադրության 1.1. կետում`
չակերտներում նշված «ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ» բառերը փոխարինել «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» բառերով:
բ) Կանոնադրության 1.4. կետը շարադրել նոր խմբագրությամբ.
1.4 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անվանումն է` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն, կարճ` «Կոնգրես», հապավումը` ՀԱԿ:
գ) Կանոնադրության 6.5. կետը ուժը կորցրած ճանաչել:
3. Կուսակցության վարչությանը`
Կուսակցության կանոնադրության 8.3 կետի (բ) ենթակետով նախատեսված լիազորությամբ նախաձեռնել «Հայ Ազգային Կոնգրես»-ի 1-ին համագումարի հրավիրումը, առաջնորդվելով հետևյալ մոտեցումներով.
ա) Ձևավորել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջին համագումարը հրավիրելու կազմկոմիտե` ՀՀՇ գործող վարչության և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի առաջարկած ներկայացուցիչներից՝ հավասար համամասնությամբ:
բ) Համագումարի նախապատրաստման աշխատանքների թվում կազմկոմիտեի առաջնային խնդիր համարել կուսակցության ծրագրի և կանոնադրության նախագծերի մշակումը:
գ) «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջին համագումարի պատվիրակների կազմը սահմանել հավասար համամասնությամբ` մինչև սույն համագումարի հրավիրումը կուսակցությունում հաշվառված անդամների և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի ներկայացրած ցուցակներով կուսակցությանն անդամագրված անձանց թվից:
4. Կուսակցության Հանրապետական խորհրդին`
Կուսակցության կանոնադրության 7.2 կետի (բ) ենթակետով նախատեսված լիազորությամբ սահմանել պարզեցված և արագացված կարգ` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի կողմից ներկայացված ցուցակներով բոլոր անձանց անդամագրումը կուսակցությանը կատարելու համար:
Կից ներկայացնում ենք`
«Հայ Ազգայն Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խմբի դիմումը Հայոց Համազգային Շարժման համագումարին
Արձագանքելով «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման մասին նախաձեռնող խմբի հայտարարությանը՝ Հայոց Համազգայն Շարժումն արտահերթ համագումար է հրավրել այդ նախաձեռնությանը միանալու հարցում իր դիրքորոշումը քննարկելու համար։
Համագումարի կողմից դրական որոշում կայացնելու դեպքում խնդրում ենք նկատի ունենալ հետեւյալը.
Ա) Առկա եւ սպասվող կարեւոր քաղաքական գործընթացների պայմաններում, դրանց վրա ազդելու, դրանք ուղղորդելու նպատակով շատ կարեւոր է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության՝ սեղմ ժամկետում կազմավորումը եւ իրավական կարգավիճակի պաշտոնականացումը։
Բ) Եթե նախաձեռնությանը միանում են նաեւ արդեն գրանցված կուսակցություններ, ապա, օրենսդրությամբ նախատեսված որոշ տարբերակներով, նորաստեղծ կուսակցության վերջնական պաշտոնական գրանցման համար նախատեսված տեխնիկական ընթացակարգերը կարող են տեւել մինչեւ չորս ամիս։
Գ) Այս դեպքում, սակայն, արագության կամ ժամանակի իմաստով, կա նաեւ օրենքով սահմանաված օպտիմալ եւ պարզ տարբերակ, երբ որպես կազմակերպական հիմք ընտրվում է նախաձեռնությանը միացած որեւէ կուսակցության վերանվանումը։
Դ) Նկատի ունենալով վերոհիշյալը, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախաձեռնող խումբը համաձայն է՝ որպես գործընթացի արագացման տեխնիկական լուծում ընտրել «Հայոց Համազգայն Շարժում» կուսակցության՝ «Հայ Ազգային Կոնգրես» վերանվանման տարբերակը։
Ե) Համագումարի կողմից այդ որոշման կայացումից հետո, նախաձեռնող խումբը հավաստիացնում է, որ ինքն ամբողջ կազմով, Հայ Ազգային Կոնգրեսի հազարավոր անկուսակցական անդամների հետ միասին, կընդգրկվեն վերանվանված կուսակցության մեջ՝ միասին իրականացնելու նրա առաջին համագումարը։
«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» կուսակցության նախաձեռնող խմբի անունից
ՀՀՇ արտահերթ համագումարի որոշումը

լիազոր ներկայացուցիչ՝ Լեւոն Զուրաբյան