Լրահոս

23.02.2013 17:05


Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, բայց...

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, բայց...

Անդրադառնալով ՀՀՇ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ առայժմ ժողովուրդն է գործ արել, ընտրել է, գնացել հրապարակ և բողոքում է անօրինականությունների դեմ, իսկ բողոքատերը դեռևս գործ չի անում, միայն խոսում է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է.

–Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում, համաձայն եմ, ժողովուրդն արդարություն է պահանջում։ Իսկ ես գործում եմ ժողովրդի հետ։ Ճիշտ է՝ սա ժողովրդի պայքարն է, ոչ թե իմ անձնական պայքարը։ Ինչ վերաբերում է խոսքի և գործի տարբերությանը, դրա մասին թող ինքն անձամբ մտածի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը