Այսօր առավոտյան Արմենիա-Մարիոթ հյուրանոցի առաջ ջավախահայերի և հայաստանյան երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մի ստվար խումբ բողոքի ցույց է կազմակերպել նույն հյուրանոցում հանգրվանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ՝ Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում իրականացվող հակահայկական քաղաքականության պատճառով։
Ցուցարարները նպատակ են ունեցել դիմում-բողոք ներկայացնել Սահակաշվիլիին, սակայն տարածքը շրջափակած ոստիկանները ուժի կիրառմամբ նրանց հեռացրել են հյուրանոցի շրջակայքից։ Ցուցարարների և ոստիկանության միջև սկսվել է քաշքշուկ։
Ցուցարարներին սատարելու նպատակով նրանց է միացել նաև ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, որի նկատմաբ նույնպես ոստիկանները ուժ են կիրառել։
«Այս ամենի մեղավորները ոստիկանները չեն, այլ նրանց հրահանգ տվողները»,- «7օր»-ին հայտարարել է Կիրո Մանոյանը։
Երևանում ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել