Լրահոս

23.02.2013 15:24


Լևոն Տեր–Պետրոսյան. «Նոր կուսակցությունը փորձի և էներգիայի միաձուլում է նշանակում»

Լևոն Տեր–Պետրոսյան. «Նոր կուսակցությունը փորձի և էներգիայի միաձուլում է նշանակում»

Այս պահին ՀՀՇ արտահերթ համագումարում ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ այս համագումարում որոշվում է ՀՀՇ–ն Հայ ազգային  կոնգրես վերանվանելու հարցը։

–Վանո Սիրադեղյանի՝ երկրից հարկադրաբար հեռանալուց հետո ի՞նչ է արել ՀՀՇ–ն։ Այն վերածվեց մի գեղական կլուբի։ Ի՞նչ է արել 2000–ից մինչև 2007 թվականը։ Դա իմ համար ՀՀՇ–ի ամենախայտառակ շրջանն է։ Եթե անկեղծ ենք խոսում, ուրեմն խոսենք։ Ի՞նչ արեց այդ շրջանում՝ իմիտացիա, համագումարներ՝ բարի հիշողություններով, մասնակցեց ընտրությունների և ունեցավ խայտառագույն արդյունքներ։ Եթե հիմա չենք գնում այս քայլին, կվերադառնանք այդ նույն վիճակին: Ես չեմ ուզում, որ ՀՀՇ–ն վերածվի թանգարանի, այդպիսի կուսակցություններ հիմա շատ կան։ Իսկ այս նոր կուսակցությունը փորձի և էներգիայի միաձուլում է նշանակում,–ընդգծել է Տեր–Պետրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը