Լրահոս

23.02.2013 14:42


Լևոն Զուրաբյան. «Մենք շատ ժամանակ չունենք, մեզ շատ արագ պետք է դառնալ մարտունակ ուժ»

Լևոն Զուրաբյան. «Մենք շատ ժամանակ չունենք, մեզ շատ արագ պետք է դառնալ մարտունակ ուժ»

Այս պահին ընթացող ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ ՀԱԿ–ը կուսակցություն դարձնելու նախաձեռնող խմբի անունից ելույթ է ունեցել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

–Մենք շատ ժամանակ չունենք, մեզ շատ արագ պետք է դառնալ վճռական, մարտունակ քաղաքական ուժ։ Հենց դրա համար հանգել ենք նրան, որ ամենաճիշտ տարբերակը, զուտ տեխնիկական առումով, այն է, որ մենք դիմենք ՀՀՇ–ին՝ անվանափոխման առաջարկով, որովհետև դա թույլ կտա, որ շատ սեղմ ժամանակներում մեր շարքերը բերենք մարտունակ վիճակի։ Միայն սա՛ է, ուրիշ բան փնտրել պետք չէ,–ասել է Լ. Զուրաբյանը

Նա նախաձեռնող խմբի անունից դիմել է ՀՀՇ–ին, որ միասին ստեղծեն այս միասնական ուժը.

–Ինձ համար կուսակցությունն ընդամենը գործիք է, իսկ եթե մենք կարող ենք ստեղծել մի գործիք, որը կարող է լինել շատ ավելի հզոր, քան Կոնգրեսի ցանկացած առանձին կուսակցություն և անհատ, ուրեմն ինչո՞ւ չանենք։ Մի կողմ դնենք անհատական, կուսակցական շահերը և նպաստենք այս սուրբ գործին՝ երկիրը հանենք այս վիճակից։

Զուրաբյանը նաև ընդգծել է, որ ՀԱԿ–ին սատարող անկուսակցականները շատ ավելի են, քան ՀԱԿ–ին մաս կազմող կուսակցական անդամները, իսկ այդ անկուսակցականները ցանկանում են դառնալ շատ ավելի մեծ, ընդգրկուն, հզոր ուժի անդամ։

–Թույլ տվեք, որ այս ռեզերվը դառնա մարտունակ քաղաքական ուժ,–եզրափակել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը