Էդուարդ Շարմազանովը հաստատել է, որ Վանաձորի քաղաքապետի հարցը կքննարկվի ՀՀԿ ԳՄ նիստում
Քիչ առաջ «Henaran.am»-ը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձել է ճշտել` նա իսկապես հրաժարականի դիմում ներկայացրե՞լ է: Սամվել Դարբինյանը կտրուկ «ոչ» է պատասխանել և անջատել հեռախոսը, որն անմիջապես անհասանելի է դարձել:
Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր.
«Իշխանությունները դեմքը սկսվել է փոխվել... Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ Նախագահին վրդովեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս...»:
«Henaran.am»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պաշտոնապես հաստատել է, որ Սամվել Դարբինյանի հարցը կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստին:
«Այո, Սամվել Դարբինյանի պահվածքը, այն փաստը, որ նա ժողովրդին անվանել է անգիտակից, կքննարկվի գործադիր մարմնի նիստում»,-նշել է Շարմազանովը:
Նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Վանաձորի քաղաքապետն այս կապակցությամբ «Հետքի»–ի հետ իր հարցազրույցում նշել էր, թե դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդն ինքը չի հասկանում` ինչ է անում: