Սերժ Սարգսյան, հրապարակում հավաքված ժողովրդի հանդեպ քո այս ծաղրը դու չես մարսելու
Քաղաքացի Տաթեւիկ Պողպատյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Այսօր կրկին հրապարակում էի: Ինչ մեղքս թաքցնեմ` այնտեղ էի որպես հետազոտող: Արդեն մի քանի օր է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից խոսում է և ոչինչ չի ասում: Նրա խոսքի մեջ այդպես էլ չեմ կարողանում տեսնել որևէ տրամաբանութուն, ավելին` նրան լսելիս սկսում եմ կասկածել, որ մի քանի օր առաջ նախագահական ընտրություններ էին և գոնե իմ տեղամասում վերջինս հաղթել է: Րաֆֆի Հովհաննիսյանը ասես մոռացել է, որ ինքը հետընտրական պրոցեսների մեջ է և ոչ թե նախընտրական բարևարշավի:
Բայց այսօր, նրա արտասանած մի քանի նախադասությունից հետո, մի պահ նկատեցի ինչ-որ տարբերություն. մարդը կապակցված մտքեր էր ասում: Սա շատ զարամնալի թվաց ինձ, ու դրանից բավականին ոգևորովեցի, մեջս հույս արթանացավ, որ վերջապես մարդը սկսել է տրամաբանական, ինչու ոչ` նաեւ քաղաքական մտքեր ասել: Սակայն պետք է խոստովանեմ, որ ականջի ծայրով էի նրան լսում, քանի որ հանրահավաքի ժամանակ խոսում էի լրագրող Արման Գալոյանի հետ: Եվ ահա, երբ ականջի ծայրով և ոգևորված լսում էի, ականջիս հասավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է խորհրդարանական նոր ընտրություններ` համամասանական ընտրակարգի անցման պայմանով, ու ինքը պատասխանել է՝ ոչ: Սա լսելով անչափ ոգևորվեցի, մտածեցի` վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը ատամ ցույց տվեց, ցույց տվեց, որ լուրջ քաղաքական գործիչ է, մեջս հույս արթնացավ, որ վերջապես ինչ-որ բան կկարողանանք փոխել, քանի որ հետընտրական այս գործընթացը ղեկավարում է սկզբունքային ու բարոյական մարդ: Ահա այսպես, հույսը մեջս և ինչ-որ տեղ իմ թերահավատության համար զղջումով, լքեցի հրապարակը: Հետո հանդիպեցի ընկերներիս, որոնք տեղյակ չէին, թե ինչ է խոսել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը: Ոգևորված պատմեցի, որ Րաֆֆին ՄԵՐԺԵԼ Է բոլոր այն առաջարկները, որոնք արել է Սերժ Սարգսյանն այն հույսով, որ Րաֆֆին կհրաժարվի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Սակայն, որոշ ժամանակ անց, ընկերներիցս մեկը պարզում է, որ ոչ թե Րաֆֆին են առաջարկել հրաժարվել իր պահանջից և նա չի համաձայնել, այլ՝ հակառակը: Պարզվում է` Սերժ Սարգսյանը հենց սկզբից մերժել է Րաֆֆու արտահերթ նախագահականի պահանջը, որին զարմանալիորեն հաջորդել են նաեւ այլ խնդրանք-պահանջներ:
Ու հիմա նստած մտածում եմ, ախր ո՞նց կարելի է այսքան կոպիտ ձևով խաղ խաղալ՝ անգամ բարոյականության ու տրամաբանության տարրական կանոնները չպահպանելով: Ի՞նչ է` Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր կերպարի վրա աշխատողները մտածում են, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ոչ տրամաբնաություն ունեն, ոչ հիշողությո՞ւն, եւ առհասարակ՝ չե՞ն կարողանում մտածել: Միշիկ-Սերժիկ, եթե մոռացել եք, ապա կարող եմ հիշեցնել` դուք ԿԵՂԾՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ԵՔ ԳՐՈՒՄ, հետևաբար ներկայացման գլխավոր հերոսը պետք է խոսի ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականի մասին: Այս անգամ ստիպված եմ ընդունել, որ սերժիկ-միշիկը ինձ անականկալի բերեց, քանի որ չէի մտածում, որ հնարավոր է՝ այնպիսի պարզագույն ու անհամոզիչ խաղ խաղալ, որում իշխանությունները անգամ ջանք չեն գործադրում վստահություն ներշնչող, տրամաբնությանը մոտ խոսք ասել: Բայց լա՛վ հիշիր, Սերժ Սարգսյան, հրապարակում հավաքված ժողովրդի հանդեպ քո այս ծաղրը դու չես մարսելու»:
Սերժ Սարգսյան, հրապարակում հավաքված ժողովրդի հանդեպ քո այս ծաղրը դու չես մարսելու
Քաղաքացի Տաթեւիկ Պողպատյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Այսօր կրկին հրապարակում էի: Ինչ մեղքս թաքցնեմ` այնտեղ էի որպես հետազոտող: Արդեն մի քանի օր է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից խոսում է և ոչինչ չի ասում: Նրա խոսքի մեջ այդպես էլ չեմ կարողանում տեսնել որևէ տրամաբանութուն, ավելին` նրան լսելիս սկսում եմ կասկածել, որ մի քանի օր առաջ նախագահական ընտրություններ էին և գոնե իմ տեղամասում վերջինս հաղթել է: Րաֆֆի Հովհաննիսյանը ասես մոռացել է, որ ինքը հետընտրական պրոցեսների մեջ է և ոչ թե նախընտրական բարևարշավի:
Բայց այսօր, նրա արտասանած մի քանի նախադասությունից հետո, մի պահ նկատեցի ինչ-որ տարբերություն. մարդը կապակցված մտքեր էր ասում: Սա շատ զարամնալի թվաց ինձ, ու դրանից բավականին ոգևորովեցի, մեջս հույս արթանացավ, որ վերջապես մարդը սկսել է տրամաբանական, ինչու ոչ` նաեւ քաղաքական մտքեր ասել: Սակայն պետք է խոստովանեմ, որ ականջի ծայրով էի նրան լսում, քանի որ հանրահավաքի ժամանակ խոսում էի լրագրող Արման Գալոյանի հետ: Եվ ահա, երբ ականջի ծայրով և ոգևորված լսում էի, ականջիս հասավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվել է խորհրդարանական նոր ընտրություններ` համամասանական ընտրակարգի անցման պայմանով, ու ինքը պատասխանել է՝ ոչ: Սա լսելով անչափ ոգևորվեցի, մտածեցի` վերջապես Րաֆֆի Հովհաննիսյանը ատամ ցույց տվեց, ցույց տվեց, որ լուրջ քաղաքական գործիչ է, մեջս հույս արթնացավ, որ վերջապես ինչ-որ բան կկարողանանք փոխել, քանի որ հետընտրական այս գործընթացը ղեկավարում է սկզբունքային ու բարոյական մարդ: Ահա այսպես, հույսը մեջս և ինչ-որ տեղ իմ թերահավատության համար զղջումով, լքեցի հրապարակը: Հետո հանդիպեցի ընկերներիս, որոնք տեղյակ չէին, թե ինչ է խոսել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը: Ոգևորված պատմեցի, որ Րաֆֆին ՄԵՐԺԵԼ Է բոլոր այն առաջարկները, որոնք արել է Սերժ Սարգսյանն այն հույսով, որ Րաֆֆին կհրաժարվի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Սակայն, որոշ ժամանակ անց, ընկերներիցս մեկը պարզում է, որ ոչ թե Րաֆֆին են առաջարկել հրաժարվել իր պահանջից և նա չի համաձայնել, այլ՝ հակառակը: Պարզվում է` Սերժ Սարգսյանը հենց սկզբից մերժել է Րաֆֆու արտահերթ նախագահականի պահանջը, որին զարմանալիորեն հաջորդել են նաեւ այլ խնդրանք-պահանջներ:
Ու հիմա նստած մտածում եմ, ախր ո՞նց կարելի է այսքան կոպիտ ձևով խաղ խաղալ՝ անգամ բարոյականության ու տրամաբանության տարրական կանոնները չպահպանելով: Ի՞նչ է` Րաֆֆի Հովհաննիսյանի ընդդիմադիր կերպարի վրա աշխատողները մտածում են, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ոչ տրամաբնաություն ունեն, ոչ հիշողությո՞ւն, եւ առհասարակ՝ չե՞ն կարողանում մտածել: Միշիկ-Սերժիկ, եթե մոռացել եք, ապա կարող եմ հիշեցնել` դուք ԿԵՂԾՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ԵՔ ԳՐՈՒՄ, հետևաբար ներկայացման գլխավոր հերոսը պետք է խոսի ոչ լեգիտիմ նախագահի հրաժարականի մասին:
Այս անգամ ստիպված եմ ընդունել, որ սերժիկ-միշիկը ինձ անականկալի բերեց, քանի որ չէի մտածում, որ հնարավոր է՝ այնպիսի պարզագույն ու անհամոզիչ խաղ խաղալ, որում իշխանությունները անգամ ջանք չեն գործադրում վստահություն ներշնչող, տրամաբնությանը մոտ խոսք ասել:
Բայց լա՛վ հիշիր, Սերժ Սարգսյան, հրապարակում հավաքված ժողովրդի հանդեպ քո այս ծաղրը դու չես մարսելու»:
Տաթևիկ Պողպատյան
Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/9226.html#.USfQbjiFrZo.facebook