Լրահոս

23.02.2013 13:03


Արամ Մանուկյան. «ՀԱԿ կուսակցությանը միանալով՝ ՀՀՇ–ն չի կորցնի իր տարիների պատմական ժառանգությունը»

Արամ Մանուկյան. «ՀԱԿ կուսակցությանը միանալով՝ ՀՀՇ–ն չի կորցնի իր տարիների պատմական ժառանգությունը»

Այս պահին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը, որին ներկա է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանը։ Համագումարի պատվիրակներն այժմ քննարկում են ՀՀՇ–ն Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծմանը միանալու հարցը։ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատասխանում է կուսակցականների հարցերին, որոնք բազմաթիվ են։

Արամ Մանուկյանն ընդգծել է, որ փոխանցում է ՀՀՇ 40 տարածքայի կառույցների կարծիքը. ՀԱԿ կուսակցությանը միանալով ՀՀՇ–ն չի կորցնի իր տարիների պատմական ժառանգությունը։ Նա նաև վստահեցրել է, որ այս անհրաժեշտությունը ծագել է զուտ քաղաքական իրատեսությունից ելնելով. այսպիսով կապահովվի սերնդափոխությունը, այս նոր կառույցը լինելու է ավելի ազատական, պետք է պահել մարդկային ռեսուրսը, այլապես փորձելու են նրանց տանել այլ ուղղություններով և այլն։

Արամ Մանուկյանը հիշեցրել է նաև Լևոն Տեր–Պետրոյսանի խոսքերը, որ այս նոր կառույցը ավելի շատ միություն է, պարզապես օրենսդրությամբ այն պետք է լինի կա՛մ կուսակցություն, կա՛մ հասարական կազմակերպություն։

Ընդգծվել է նաև, որ ՀԱԿ–ին սատարող ակտիվիստները մի քանի անգամ շատ ավելին են, քան ՀԱԿ անդամ կուսակցությունների բոլոր անդամները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը