Լրահոս

23.02.2013 21:33


Թայվանի նախկին վարչապետին զրկել են սոցիալական ցանցում շփվելու հնարավորությունից

Թայվանի նախկին վարչապետին զրկել են սոցիալական ցանցում շփվելու հնարավորությունից

Չինաստանում շարունակվում են խոսքի ազատության սահմանափակումները: Այս անգամ «Սինա Վեյբո» միկրոբլոգում փակել են Թայվանի նախկին վարչապետ Ֆրենկ Սեյի էջը, որը իր գոյության ընդամենը մեկ օրվա ընթացքում մոտ 60 հազ. հետևորդ է հավաքել: Էջը բացելուց մեկ օր անց  միկրոբլոգն այն փակվել է: Խնդիրն այն է, որ Սեյը հայտնի է ոչ միայն իր ազատական  հայացքներով, այլ նաև բազմիցս շատ կոշտ ձևակերպումներով դեմ է արտահայտվել Թայվանի հանդեպ Չինաստանի ոտնձգությունների:

Հայտնի է դարձել, որ Սեյի էջը փակվել է հետևյալ գրառումից անմիջապես հետո. «Խոսքի ազատությունը կախված չէ այն բանից, որ դուք ազատ քննադատում ենք նրանց, ովքեր գտնվում են իշխանության ղեկին: Այն ավելի շատ կախված է նրանից՝ արդյուք դուք պատրա՞ստ եք կորցնել ազատությունը քննադատությունից հետո»:

Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ «Վեյբո» միկրոբլոգում Չինաստանի իշխանությունը սահմանափակում է խոսքի ազատությունը: Այդպես օրինակ՝ փակել են Բրեդ Փիթի էջը, երբ նա նկարահանվել է «7 օր Տիբեթում» կինոնկարում, ինչպես նաև փակել է Google-ի չինական մասնաճյուղի նախկին ղեկվար Լի Կայֆի էջը, և դրա պատճառը Լիի քննադատությունն է Չինաստանի իշխանության կողմից իրականացվող խոսքի ազատությունը սահմանափակող քաղաքականության վերաբերյալ:  

Այս խորագրի վերջին նյութերը