Լրահոս

23.02.2013 12:06


Ընտրախախտումների վերաբերյալ քննարկման փուլում է 104 դեպք

Ընտրախախտումների վերաբերյալ քննարկման փուլում է 104 դեպք

ՀՀ Նախագահական ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկման փուլում են գտնվում 104 դեպքեր, որից 37-ը վերաբերվում են ընտրակաշառքին, 20-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 14-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 12-ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 10-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 1-ը` քարոզչություն կատարելուն և 5 այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ գույքի դիտավորյալ վնասում, ինտերնետային փոստ ապօրինի մուտք գործել/:

Հիշյալ դեպքերից 4-ով հարուցվել են քրեական գործեր /ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով/ և կատարվում է նախաքննություն, 2 նյութ որպես նույնաբովանդակ կցվել է ընթացիկ նյութի, 1 նյութ եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 8 նյութեր ուղարկվել են ՀՔԾ: 43 նյութերով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ, որից 31-ը` հետաքննության մարմնի կողմից, 12-ը` նախաքննության, իսկ 46 նյութերով նախապատրաստումը շարունակվում է: Նշված 104 ահազանգերից 41-ը ստացվել է Երեւան քաղաքում, իսկ 63-ը` մարզերում:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը