Տնտեսական

23.02.2013 16:15


Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 67,168,192 ԱՄՆ դոլար

Մեկ շաբաթում բանկերի կողմից գնվել է 67,168,192 ԱՄՆ դոլար

Փետրվարի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 67,168,192 ԱՄՆ դոլար 406.42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,129,343 ԱՄՆ դոլար 407.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,450,714 EUR 540.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,058,234 EUR 543.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 29,427 EUR առք եւ վաճառք 541.00 դրամ փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 475,591,499 ՌԴ ռուբլի 13.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,088,650 ՌԴ ռուբլի 13.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար: 

Այս խորագրի վերջին նյութերը