Պայմանագրային զինծառայողը մեղադրվում է ավազակություն կատարելու մեջ
«Փաստինֆո» փոխանցմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 6 հոդվածներով առաջադրված մեղադրանքով ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, Արմավիր քաղաքի բնակիչ Գագիկ Աղաջանյանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա լինելով պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող սպա, մեկ ամսվա ընթացքում 2 անգամ 3 օր և ավելի տևողությամբ առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր: Ավելին` պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զենքի հափշտակություններ, եղբոր` Արամ Աղաջանյանի հետ խումբ կազմելով, ապօրինի մոտք է գործել շինություններ, ու զենքի գործադրմամբ կատարել է 3 ավազակություններ, որոնցից 2 դեպքում` խոշոր չափերով, մեկ դեպքում` առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև զենքի գործադրմամբ երկու և ավելի անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նրանց ապօրինի զրկել են ազատությունից:
Հիշյալ արարքների համար Գագիկ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (‹‹Ազատությունից ապօրինի զրկելը››) 2-րդ մասի 2, 3, 6-րդ կետերի, 175-րդ հոդվածի (‹‹Ավազակությունը››) 2-րդ մասի 1, 3, 4-րդ կետերի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի (‹‹Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը››) 1-ին մասի, 238-րդ հոդվածի (‹‹Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը››) 3-րդ մասի 2-րդ կետի, 324-րդ հոդվածի (‹‹Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը››) 2-րդ մասի, 361-րդ հոդվածի (‹‹Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը››) 3-րդ մասի հատկանիշներով: