Լավրովը կոշտ արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամերիկյան պատվիրակության քայլերին
«Russia Today»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բավականին կոշտ արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամերիկյան պատվիրակության քայլերին։ Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի արձագանքը Դամասկոսում երեկ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ երկակի ստանդարտների դրսևորում է։
«ԱՄՆ-ի՝ Սիրիայում կատարված ահաբեկչությունը դատապարտելուց հրաժարվելը խոսում է ցանկացած ահաբեկչություն անվերապահորեն քննադատելու սկզբունքներից ետ կանգնելու մասին»,- հայտարարել է Լավրովը:
Նախօրեին Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո էր դրել Ռուսաստանի կողմից պատրաստված հայտարարությունը, որը քննադատում էր Դամասկոսում իրականացված ահաբեկչությունը, որով զոհվել է 53 մարդ: