Լրահոս

23.02.2013 09:44


Ծեծկռտուք Ազգային ժողովո՞ւմ

Ծեծկռտուք Ազգային ժողովո՞ւմ

«Ժողովուրդ»-ը գրել է, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջև։

«Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ պատգամավորների օգնականների վեճը վերածվել է քաշքշոցի, այնուհետև՝ լուրջ ծեծկռտուքի։ Աղմուկից վրա հասած ԱԺ աշխատակիցներին մի կերպ հաջողվել է դադարեցնել ծեծկռտուքն ու բաժանել նրանց։

Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Կորյուն Նահապետյանից, սակայն վերջինս թերթի հետ հեռախոսազրույցում ասել է, թե նիստի ժամանակ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

Այս խորագրի վերջին նյութերը