Լրահոս

23.02.2013 09:18


Պարո՛ն Բաբուխանյան, պահանջում եմ ներողություն խնդրել

Պարո՛ն Բաբուխանյան, պահանջում եմ ներողություն խնդրել

Բաց նամակ
Հարգելի պրն. Բաբուխանյան
Հիանալի հասկանալով Ձեր խոսքերի թաքնված դրդապատճառը, միևնույն ժամանակ ականջովս լսած չլինելու պատճառով վստահ չլինելով կարդացածիս ճշմարտացիության մեջ,բայց վստահ լինելով, որ «Առանց կրակ ծուխ չի լինում»` պահանջում եմ մեկնաբանել և ներողություն խնդրել հայրենակիցներիս մի ստվար զանգվածից, եթե ոչ մեծամասնությունից, վիրավորելու համար: Լավ քաղաքական գործիչ լինելու դեպքում պետք է հասկանալ, որ «Րաֆֆիին կողմ» կամ «իշխանությանը դեմ» եզրույթները և՛ խաչվում են, և՛ ոչ, և մեղմ ասած` կոռեկտ չէ հասարակության թեկուզ Ձեր ասած «500.000»- անոց հատվածին անվանել տգետ, համասեռամոլ, աղանդավոր և այլն... Հատկապես երբ համասեռամոլներն ու աղանդավորներն իրենց առավել քան լավ են զգում առկա իշխանությունների օրոք: Եթե երկրում արդեն կա 500.000 Ձեր նշած որակներով մարդ, ուրեմն դա էլ իշխանությունների բացթողումն է: Որ կողմից էլ դիտարկենք` Ձեր օգտին չի լինի, պահանջում եմ արագ պարզաբանել և ներողություն խնդրել մարդկանցից, որոնց Դուք անհիմն վիրավորեցիք:
հ.գ. Փորձեք պատկերացնել, որ այդ 500.000-ը, որը իրականում գուցե շատ ավելի շատ է, սկսեն Ձեզ նման կերպ պատասխանել կամ հարցերը լուծել այնպես, ինչպես լուծվում են մեր օրերում...

Լուսինե Բադալյան

Այս խորագրի վերջին նյութերը