Համաժողովրդական բողոքի հուժկու ձայնը լսելի դարձնելու, նրանում պարունակված հզոր ներուժը գործոն դարձնելու, մեն միակ ճանապարհն է՝ համընդհանուր միասնական բռունցքը: Հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյան, իրավիճակի բերումով ձեզ բախտ է վիճակվել անձնական օրինակով, առանց հապաղելու, միավորել հանցագործ համակարգի դեմ ընդվզող բոլոր քաղաքական ուժերին: Հայաստանի գիտակից քաղաքացիներն այսօր ընտրել են միավորման գաղափարը, գիտակցելով, որ միայն դա է սահմանադրական ԻՐԱՎՈՒՆՔԻ վերանվաճման ուղին: Ինչպես և ժողովուրդը, այնպես էլ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է միավորվեն գլխավորագույն խնդրի լուծման համար՝ վերադարձնել իշխանությունը ԺՈՂՈՎՐԴԻՆ: Անձնական օրինակով ցույց տվեք, որ այս երկրում բոլորը հավասար են ու հավասարապես անհրաժեշտ են ընդհանուր ՄԵԾ խնդրի լուծման գործին: Դուք չեք զլացել գնալ Բաղրամյան 26... Գնացեք նաև բոլոր ընդդիմադիր գործիչների մոտ, խոսեք, հասկացեք միմյանց որպես քաղաքական ԱՅՐԵՐ և, հավատացած եմ, Նոր Հանրապետության կերտման ճանապարհին դա կգրանցվի որպես Ձեր կողմից կատարված առաջին իմաստուն քայլերից մեկը: Ազատության Հրապարակում և Հանրապետությունով մեկ այդ պահանջը սավառնում է օդում: Հաղթանակի հասնելու պահանջով՝ Աշոտ Ադամյան
Հաղթանակի հասնելու պահանջով
Համաժողովրդական բողոքի հուժկու ձայնը լսելի դարձնելու, նրանում պարունակված հզոր ներուժը գործոն դարձնելու, մեն միակ ճանապարհն է՝ համընդհանուր միասնական բռունցքը:
Հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյան, իրավիճակի բերումով ձեզ բախտ է վիճակվել անձնական օրինակով, առանց հապաղելու, միավորել հանցագործ համակարգի դեմ ընդվզող բոլոր քաղաքական ուժերին: Հայաստանի գիտակից քաղաքացիներն այսօր ընտրել են միավորման գաղափարը, գիտակցելով, որ միայն դա է սահմանադրական ԻՐԱՎՈՒՆՔԻ վերանվաճման ուղին:
Ինչպես և ժողովուրդը, այնպես էլ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է միավորվեն գլխավորագույն խնդրի լուծման համար՝ վերադարձնել իշխանությունը ԺՈՂՈՎՐԴԻՆ:
Անձնական օրինակով ցույց տվեք, որ այս երկրում բոլորը հավասար են ու հավասարապես անհրաժեշտ են ընդհանուր ՄԵԾ խնդրի լուծման գործին:
Դուք չեք զլացել գնալ Բաղրամյան 26... Գնացեք նաև բոլոր ընդդիմադիր գործիչների մոտ, խոսեք, հասկացեք միմյանց որպես քաղաքական ԱՅՐԵՐ և, հավատացած եմ, Նոր Հանրապետության կերտման ճանապարհին դա կգրանցվի որպես Ձեր կողմից կատարված առաջին իմաստուն քայլերից մեկը: Ազատության Հրապարակում և Հանրապետությունով մեկ այդ պահանջը սավառնում է օդում:
Հաղթանակի հասնելու պահանջով՝ Աշոտ Ադամյան