Լրահոս

22.02.2013 21:10


Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ավստրիա

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ավստրիա

Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ և Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

 

Այս խորագրի վերջին նյութերը