ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում անցկացվեցին «Երեխաներին կրծքով կերակրման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ:
Լսումներին հրավիրված էին մասնակցելու ԱԺ պատգամավորներ, ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ, մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառի մասնագետներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրման, ներկրման եւ շրջանառության ոլորտում գործող կազմակեպությունների ներկայացուցիչներ:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իր խոսքում նշեց, որ օրենքի նախագիծը տարիներ շարունակ մշակվում էր, եւ շրջանառության մեջ է դրվել 2012 թվականի դեկտեմբերին: Այն ունի կարեւոր նշանակություն, որով կպաշտպանվի երեխաների իրավունքը, հատկապես առաջին 6 ամսվա ընթացքում: Կպաշտպանվի բացառապես կրծքով սնուցման, նաեւ՝ կերակրող մայրերի իրավունքները, որպեսզի նրանք ունենան հնարավորություն կերակրելու եւ, ցանկության դեպքում, նաեւ աշխատելու: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքով կկանոնակարգվի մանկական սննդի փոխարինիչների շրջանառությունը: Լրացուցիչ սնունդը վաղ հասակի երեխաներին պետք է նշանակվի բժշկի կողմից, որ հետագայում բարդություններ չլինեն: Այն հնարավորություն կտա, որպեսզի երեխան վաղ հասակում կարողանա ստանալ հաշվեկշռված լավ սնունդ, որն անփոխարինելի մայրական կաթն է:
Մասնակիցներին ողջունեցին նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Գրահամ Սթրոնգը: Շնորհակալություն հայտնելով կարեւոր քննարկումների համար՝ նրանք նշեցին, որ կներդնեն իրենց բոլոր ջանքերը, որպեսզի աջակցեն այս օրենքի ընդունմանը եւ դրա վերաբերյալ բնակչության իրազեկության ապահովմանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կրծքով կերակրման խրախուսման նախաձեռնությունը սկսվել է դեռեւս 1993-ին: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների շնորհիվ մինչեւ 4 ամսական երեխաների կրծքով կերակրման ցուցանիշը բարձրացել էր ավելի քան 3.5 անգամ՝ 2004-ին հասնելով 72%-ի: Սակայն վերջին տարիներին դիտվել է այդ ցուցանիշի նվազում, որի պատճառներից են կրծքով կերակրման առավելությունների մասին մայրերի անբավարար իրազեկվածությունը, կրծքի կաթի փոխարինիչներ արտադրող կամ բաշխող կազմակերպությունների կողմից իրենց արտադրանքի սպառման խրախուսման եւ վաճառահանման տարբեր եղանակների կիրառումը:
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն անդրադարձավ արտերկրում կրծքով սնուցման իրավիճակին: Նրա խոսքով՝ կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից: Այն պարունակում է երեխայի համար անհրաժեշտ նյութեր, որոնք նպաստում են մանկան բնականոն զարգացմանը, պաշտպանում մի շարք հիվանդություններից: Հետազոտությունները վկայում են, որ արհեստական սնուցում ստացող մանուկներն ավելի հաճախ են հիվանդանում տարափոխիկ հիվանդություններով եւ ունեն կյանքի առաջին ամիսների ընթացքում փորլուծությունից մահանալու ավելի մեծ ռիսկայնություն: Ըստ Կարինե Սարիբեկյանի՝ կրծքով կերակրումը կարեւոր է, քանի որ մարդը մեծանում է այլ արժեհամակարգով: Կրծքով սնուցման դեպքում մայրերի մոտ հազվադեպ են լինում քաղցկեղ, սակավայրունություն, հետծննդյան դեպրեսիա:
Իրենց ելույթներում ներկաները միակարծիք էին, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կապահովի կրծքով կերակրման երեխայի, ինչպես նաեւ կրծքով կերակրող կանանց իրավունքները: Օրենքի ընդունումը կկարգավորի երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության հետ կապված խնդիրները:
Այնուհետեւ տղի ունեցավ հարց ու պատասխան, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացրեցին առաջարկներ: