Լրահոս

22.02.2013 20:37


ԱԳ նախարարը առաջին դասախոսությունը կարդաց Դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրներին

ԱԳ նախարարը առաջին դասախոսությունը կարդաց Դիվանագիտական դպրոցի նոր ունկնդիրներին

Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առաջին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ընդունված ունկնդիրների առջև։

Շնորհավորելով ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ասաց, որ կրթօջախի չորրորդ սերունդը հաճախում է դիվանագիտական կադրերի պատրաստման կրթական հաստատություն, որի հիմնումը և արդյունավետ գործունեությունը արդեն կայացած փաստ է։

«Դիվանագիտութունն, իհարկե, նախեւառաջ, պիտի լինի արյան մեջ, բայց այն նաեւ մասնագիտություն է, եւ ինչպես որեւէ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն։ Դուք հնարավորություն կունենաք  մոտիկից ծանոթանալու դիվանագիտական արվեստին եւ բանակցություններ վարելու հմտությանը, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին ու մոտեցումներին, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների խնդիրներին, դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նրբություններին: Դպրոցում  դասավանդելու են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Չեխիայից և Ավստրիայից: Դուք հնարավորություն կունենաք նաև լսելու Հայաստան այցելող արտգործնախարարներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին»,- ասաց նախարար Նալբանդյանը։

Եզրափակելով խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ դպրոցի յուրաքանչյուր ունկնդիր պետք է առավելագույնս օգտվի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու այս հնարավորությունից, որպեսզի մեկ տարի հետո կարողանա համալրել Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը։

Այս խորագրի վերջին նյութերը