Լրահոս

22.02.2013 18:09


Անդրիաս Ղուկասյան. «Ես եկել եմ նրա համար, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին»

Անդրիաս Ղուկասյան. «Ես եկել եմ նրա համար, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին»

Ազատության հրապարակի հարթակում է նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։ Նա հայտարարել է, որ այսօր իրենք այնտեղ են, որովհետև համաձայն չեն այս իրավիճակի հետ։

–Ես եկել եմ նրա համար, որ շնորհավորեմ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Դուք արեցիք այն, ինչը տարիներով չկարողացավ անել մեր ընդդիմությանը. դուք միավորեցիք հանրությանը,–ասել է Անդրիաս Ղուկասյանը և ողջագուրվել ու համբուրել Րաֆֆի Հովհաննիսյանին.

–Բայց դա հաղթանակ չէ։ Մենք կտոնենք հաղթանակ, երբ կստիպենք՝ մեր պետությունը ճանաչի, որ իր գործողություններն անօրինական էին, և անվավեր կճանաչի իր առաջին ընդունված որոշումը։ Նա պետք է իմանա, որ եթե չընդունի իր անօրինականությունը, կհանդիպի հանրության անհնազանդությանը՝ չենթարկվել ապօրինի իշխանությանը, չճանաչել ապօրինի իշխանության որոշումները։ Մենք պիտի հասկացնենք, որ եթե այդ որոշումը կայացվի, ապա դա մեզ համար կնաշանակի, որ դա անհնազանդության սկիզբն է, իսկ իրենց՝ վերջը։ Մենք իրավունք չունենք հետ կանգնել ընդունված ճանապարհից։ Այս միասնությունը, որը որ ձեռք բերվեց, մենք պարտավոր ենք պահել, թեկուզ մեր կյանքի գնով։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը