Աշխարհն օրեցօր ավելի հրդեհավտանգ է դառնում Զգալի փոփոխություններ են տեղի ունենում շենքերի կառուցվածքահատակագծային լուծումներում և տեխնոլոգիական պրոցեսներում, մեծանում է մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտների տարողունակությունը: Շինարարության մեջ լայնորեն կիրառվում են թեթև մետաղական և փայտե կառուցատարրեր, պոլիմերային ջերմապահպանիչներով բազմաշերտ պանելներ, դյուրավառ ջերմամեկուսիչ, ակուստիկ և հարդարման նյութեր: Այս ամենը մեծացնում է մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների արագ ներազդեցության վտանգը, դժվարացնում տարհանման գործընթացը, իսկ երբեմն էլ հանգեցնում աղետալի հետևանքների` զգալի մարդկային զոհերով և ահռելի նյութական կորուստներով:
Բազմամարդ օբյեկտների, մասնավորապես` տարաբնույթ զվարճանքի կենտրոնների, հանգստի ու ժամանցի վայրերի (ռեստորաններ, դիսկոտեկներ, ակումբներ, բար-սրճարաններ, կարաոկեներ և այլն) հակահրդեհային պաշտպանության հարցը հատկապես հրատապ է այն պարզ պատճառով, որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և մարդկային, և նյութական:
«Կաղ ձիու» աղետը 2009թ. դեկտեմբերի 5-ին Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկված հրդեհը, որը վերջին 50 տարվա մեջ ամենախոշորն էր Ռուսաստանի Դաշնությունում: Միայն այդ օրը զոհերի թիվն անցավ հարյուրից, ևս հիսունը հետագայում մահացան հիվանդանոցներում: Պատճառը մարդկային հանցավոր անփութությունն ու հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջների անտեսումն էր:
Հրդեհ «Քիս» ակումբում Վերջերս բրազիլական Սանտա-Մարիա քաղաքի «Քիս» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվեց 245 մարդ, ևս 117ը ստացան տարաբնույթ վնասվածքներ և թունավորումներ: Ականատեսների վկայությամբ` հրդեհն առաջացել էր երաժշտական խմբի ելույթի ժամանակ, երբ հրավառություն էր տեղի ունեցել: Զոհերի մեծաթիվ լինելուն նպաստել էր նաև հրդեհից հետո սկսված խուճապը: Զոհերի մեծամասնությունը խեղդվել էր ծխից կամ զոհվել խուճապային հրմշտոցի ընթացքում:
Ժամանցի վայրերում հրդեհների թիվը նվազել է Բարեբախտաբար, մեր հանրապետությունը խուսափել է համանման աղետալի հետևանքներով հրդեհներից, սակայն պետք չէ մտածել, որ մեր նմանօրինակ օբյեկտներում վիճակը շատ բարվոք է և հնարավոր չեն հրդեհային անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ: Մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհից պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հանրապետության հանգստի ու ժամանցի վայրերում պարբերաբար իրականացրել են նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ:
Հետազոտության ենթարկված բոլոր օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր և նրանցից վերցվել են պարտավորագրեր` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ զանազան հրավառությունների չիրականացման վերաբերյալ: Զանգվածային լրատվամիջոցներով, ինչպես նաև ուսումնասիրված բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և հրավառություններ չօգտագործելու վերաբերյալ:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության իրականացրած լայնամասշտաբ ու արդյունավետ աշխատանքները, ինչպես նաև մեր քաղաքացիների զգոնությունն ու աչալրջությունը, իհարկե, տալիս են իրենց դրական արդյունքները: Բարեբախտաբար, վերջին տարիներին նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քանակը նվազել է, իսկ մարդկային զոհեր չեն եղել:
Հրդեհային անվտանգության կանոնների մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ
Սերգեյ Հայրապետյան ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Զգուշացեք հրդեհից
Աշխարհն օրեցօր ավելի հրդեհավտանգ է դառնում
Զգալի փոփոխություններ են տեղի ունենում շենքերի կառուցվածքահատակագծային լուծումներում և տեխնոլոգիական պրոցեսներում, մեծանում է մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտների տարողունակությունը: Շինարարության մեջ լայնորեն կիրառվում են թեթև մետաղական և փայտե կառուցատարրեր, պոլիմերային ջերմապահպանիչներով բազմաշերտ պանելներ, դյուրավառ ջերմամեկուսիչ, ակուստիկ և հարդարման նյութեր: Այս ամենը մեծացնում է մարդկանց վրա հրդեհի վտանգավոր գործոնների արագ ներազդեցության վտանգը, դժվարացնում տարհանման գործընթացը, իսկ երբեմն էլ հանգեցնում աղետալի հետևանքների` զգալի մարդկային զոհերով և ահռելի նյութական կորուստներով:
Բազմամարդ օբյեկտների, մասնավորապես` տարաբնույթ զվարճանքի կենտրոնների, հանգստի ու ժամանցի վայրերի (ռեստորաններ, դիսկոտեկներ, ակումբներ, բար-սրճարաններ, կարաոկեներ և այլն) հակահրդեհային պաշտպանության հարցը հատկապես հրատապ է այն պարզ պատճառով, որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և մարդկային, և նյութական:
«Կաղ ձիու» աղետը
2009թ. դեկտեմբերի 5-ին Պերմ քաղաքի «Կաղ ձի» ակումբում բռնկված հրդեհը, որը վերջին 50 տարվա մեջ ամենախոշորն էր Ռուսաստանի Դաշնությունում: Միայն այդ օրը զոհերի թիվն անցավ հարյուրից, ևս հիսունը հետագայում մահացան հիվանդանոցներում:
Պատճառը մարդկային հանցավոր անփութությունն ու հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջների անտեսումն էր:
Հրդեհ «Քիս» ակումբում
Վերջերս բրազիլական Սանտա-Մարիա քաղաքի «Քիս» գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվեց 245 մարդ, ևս 117ը ստացան տարաբնույթ վնասվածքներ և թունավորումներ: Ականատեսների վկայությամբ` հրդեհն առաջացել էր երաժշտական խմբի ելույթի ժամանակ, երբ հրավառություն էր տեղի ունեցել: Զոհերի մեծաթիվ լինելուն նպաստել էր նաև հրդեհից հետո սկսված խուճապը: Զոհերի մեծամասնությունը խեղդվել էր ծխից կամ զոհվել խուճապային հրմշտոցի ընթացքում:
Ժամանցի վայրերում հրդեհների թիվը նվազել է
Բարեբախտաբար, մեր հանրապետությունը խուսափել է համանման աղետալի հետևանքներով հրդեհներից, սակայն պետք չէ մտածել, որ մեր նմանօրինակ օբյեկտներում վիճակը շատ բարվոք է և հնարավոր չեն հրդեհային անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ: Մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհից պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հանրապետության հանգստի ու ժամանցի վայրերում պարբերաբար իրականացրել են նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ:
Հետազոտության ենթարկված բոլոր օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր և նրանցից վերցվել են պարտավորագրեր` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ զանազան հրավառությունների չիրականացման վերաբերյալ: Զանգվածային լրատվամիջոցներով, ինչպես նաև ուսումնասիրված բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և հրավառություններ չօգտագործելու վերաբերյալ:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության իրականացրած լայնամասշտաբ ու արդյունավետ աշխատանքները, ինչպես նաև մեր քաղաքացիների զգոնությունն ու աչալրջությունը, իհարկե, տալիս են իրենց դրական արդյունքները: Բարեբախտաբար, վերջին տարիներին նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քանակը նվազել է, իսկ մարդկային զոհեր չեն եղել:
Հրդեհային անվտանգության կանոնների մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ
Սերգեյ Հայրապետյան
ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ