Տնտեսական

22.02.2013 16:22


Հայաստանում ներդրումները արագորեն նվազում են

Հայաստանում ներդրումները արագորեն նվազում են

«Հայաստանի տնտեսության հետընտրական զարգացումներ. մարտահրավերներ, կանխատեսումներ» թեմայով այսօրվա քննարկմանը Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ Հայաստանում ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլև արագորեն նվազում են։ «2012թ. Հայաստանում ներդրումները նվազել են, ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է ընդամենը 3%, ինչը բավականին ցածր ցուցանիշ է: Մինչդեռ եվրոպական երկրներում ներդրումները ՀՆԱ-ում կազմում են 30-35%: Կարծում եմ, որ գործող իշխանության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում է նաև, որ ներդրումները պակասում են,–ասել է Վ. Սաֆարյանը:

Ըստ բանախոսի՝ Հայաստանում այսօր մեծ տոկոս են կազմում առևտուրն ու ծառայությունները, ինչը մեր տիխպի երկրի համար նորմալ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը