Լրահոս

22.02.2013 16:06


ՊՆ մամուլի խոսնակը լրագրողներին խնդրում է խուճապ չառաջացնել

ՊՆ մամուլի խոսնակը լրագրողներին խնդրում է խուճապ չառաջացնել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ՁԵԶ ավելորդ վախ ու խուճապ մի առաջացրեք: Ես լավ գիտեմ ոչ միայն այն ինչ տեղի է ունեցել երեկ երեկոյան Տավուշում, այլ նաև լավ եմ ճանաչում այդ գյուղերի գյուղապետերին: Հակառակորդի կրակը ոչնչով այս անգամ արտառոց չի եղել, նույնիսկ ինչ, որ առումով կարելի է ասել սովորական: Հակառակորդը գիշերը ստացել է համապատասխան հակահարված: Այդ կրակոցները անգամ գնդակոծել անվանելը մի քիչ չափազանցված է, ինչ մնաց հրետակոծել, կամ ռմբակոծել: Հակառակորդը չի կարող և չի կրակել Շիլկայից և բնականաբար պարկուճներն էլ չէին կարող հայտնվել գյուղում»։

Այս խորագրի վերջին նյութերը