Լրահոս

24.06.2009 21:16


Միխայիլ Սահակաշվիլի. «Բոլոր ճանապարհները պետք է բաց լինեն ազատ տեղափոխման համար»

Միխայիլ Սահակաշվիլի. «Բոլոր ճանապարհները պետք է բաց լինեն ազատ տեղափոխման համար»

Հայաստան կատարիած այցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, որ իրենք պատրաստ կլինեն բացել «Վերին Լարս» հսկիչ–անցագրային կետը՝ ճանապարհների վերանորոգումից հետո։

2006թ.-ի հուլիսին Ռուսաստանը փակել էր «Կազբեգ-Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը։ Ռուսաստանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանորոգել հսկիչ–անցագրային կետը։

-Մեր դիրքորոշումն այսպիսին է. բոլոր ճանապարհները պետք է բաց լինեն ազատ տեղափոխման համար։ «Վերին Լարս» հսկիչ–անցագրային կետի փակ լինելը խնդիրներ է առաջացրել բեռնափոխադրումների հարցում Վրաստանի և հատկապես Հայաստանի համար։ Մենք Ռուսական կողմին ասել ենք, որ պատրաստ ենք այս հարցի շուրջ բանակցություններ սկսել Շվեյցարիայի հետ, քանի որ հենց այդ երկիրն է մեզ մոտ ներկայացնում Ռուսաստանի շահերը։ Մենք հիմա վերանորոգում են այդ հսկիչ–անցագրային կետում մեր հատվածի ճանապարհները։ Երբ վերջացնենք՝ պատրաստ կլինենք նրա բացմանը,- ասել է Միխայիլ Սահակաշվիլին։

 

Այս խորագրի վերջին նյութերը