Լրահոս

22.02.2013 15:06


ՀՀԿ անդամից կուսակիցները պահանջել են աշխատանքից ազատվելու դիմում գրել

ՀՀԿ անդամից կուսակիցները պահանջել են  աշխատանքից  ազատվելու դիմում գրել

Նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 21-ին, ՀՀԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում: Հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը,  Երևան քաղաքի ավագանի Արայիկ Մխիթարյանը և մի խումբ անծանոթ անձինք սեռական բնույթի հայհոյանքներով սկսեցին ինձ վերագրել մեղադրանքներ, որոնք բոլորովին կապ չունեին իմ անձնական և մասնագիտական գործունեության հետ: Նրանք ահաբեկելով ինձ, անհիմն պատճառաբանումներով  պահանջում էին աշխատանքից  ազատվելու դիմում գրել: Նշեմ նաև, որ 2006թ.-ից ՀՀԿ անդամ եմ և միշտ հավատարիմ եմ մնացել կուսակցության գաղափարախոսությանը, սակայն անհասկանալի է, մի՞թե  ապահով Հայաստանը գանգստերների ու ամենաթողության  Հայաստանն  է:

Արաբկիր վարչական շրջանի  «Խաղերի մարզադպրոց»-ի տնօրեն

Աշոտ Ղարագյոզյան     

Այս խորագրի վերջին նյութերը