Լրահոս

22.02.2013 13:27


Արկադի Տեր–Թադևոսյանը անդրադարձել է Աշոտ Մանուչարյանին

Արկադի Տեր–Թադևոսյանը անդրադարձել է Աշոտ Մանուչարյանին

Այսօր հրավիրված ասուլիսում Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը անդրադարձել է «Ղարաբաղ կոմիտե»–ի անդամ Աշոտ Մանուչարյանին և ասել, որ թեև նրա դեմ ոչինչ չունի, բայց եթե սովորական սխալ արած լիներ, կարելի էր հաշտվել:

–Նախորդ իշխանությունը դեմ էր խոշոր օպերացիաների իրականացմանը: Նրանք ամեն կերպ  խանգարում էին մեզ: Նրանք պետք է խոստովանեն իրենց սխալները: «Ղարաբաղ» կոմիտեի անդամները դրական քայլեր  արել են, բայց սխալներ էլ  են եղել,–ասել է Ա. Տեր–Թադևոսյանը։

Նա նաև հավելել է, որ շատ հերոսներ են այդ տարիներին ստվերում թողնվել, շատերն էլ փախել են, իսկ մեկին էլ բանտ են նստացրել.

–Ես  լավ գիտեմ Մեղրիի տարբերակի մասին, հանցագործություն կլիներ ԱՄՆ-ի այդ առաջարկն ընդունելը: Ես դեմ եմ  եղել այդ տարբերակին: Մենք չպետք է թույլ տանք, որ այդ տարիների սխալները կրկնվեն:  Դրա համար էլ բարձրաձայնում եմ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը