Լրահոս

22.02.2013 13:24


Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգի կապակցությամբ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ

Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգի կապակցությամբ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ ԶՈւ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Թիվ 29/13 ընտրատեղամասում /Վանաձոր, Տարոն 2 թաղամաս, թիվ 33 մանկապարտեզ/ արձանագրված ահազանգի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը